Հասարակությունները թմրեցնելու համար
ՆԱԽ
հավաքական գիտակցություն են ներարկում
- լավատեսություն ապագայի նկատմամբ (2018 թ․),
- հաղթողի հոգեբանություն (2020 հունիս),
- լավագույնը լինելու զգացողություն (ամբողջ 30 տարի՝ երբ մենք կայինք, ուր էին եվրոպացիները),
- անփոխարինելիության մարմաջ և այլ դրական բնութագրեր։
ԱՊԱ
- հոռետեսություն,
- պարտվածի հոգեբանություն (2020 թ․, 44-օրյա պատերազմ),
- խոր հուսահատության և անվստահության զգացողություն (2020 թ-ից մինչ օրս ընդդիմության վարած քաղաքականությունը),
- շատ խորը թմրություն։
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝
տվյալ հասարակությունը կորցնում է հավատը սեփական կարողությունների եւ ներուժի նկատմամաբ։
Այդ վիճակից հասարակությունն ազատվում է միայն շատ ուժեղ «էլեկտրաշոկ»-ի միջոցով․․
․
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ